Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+evroliga 31.05.
A A
Սպորտ

«Սևիլյա» - «Ռոմա». Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպում. ՈՒՂԻՂ

Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում այսօր տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը: Պատվավոր մրցանակի համար պայքար կմղեն «Սևիլյան» և Հռոմի «Ռոման»:

Իսպանական ակումբը նախկինում արդեն վեց անգամ հաղթել է սույն մրցաշարում: Սա նրանց 7-րդ եզրափակիչն է:

Իտալական ակումբը մեկ անգամ է հանդես եկել եզրափակիչում, սակայն դա տեղի է ունեցել 1991 թվականին, երբ հաղթողին որոշելու համար անցկավում էին երկու հանդիպում: Այն ժամանակ հռոմեացիները ՈՒԵՖԱ-ի գավաթը զիջել են Միլանի «Ինտերին»:

Սակայն, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր թիմերի հետ 5 անգամ մտել է եվրոպական գավաթների եզրափակիչներ, և բոլոր դեպքերում հաղթանակ է տարել: Անցած տարի «Ռոման» նրա գլխավորությամբ հաղթել է Կոնֆերենցիաների լիգայում, ընդ որում Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի օգնությամբ:

«Սևիլյան» ու «Ռոման» նախկինում իրար հետ հանդիպել են մեկ անգամ: 2020թ Եվրոպայի լիգայի նախնական փուլի խաղում իսպանական ակումբը հաղթել է 1:0 հաշվով և մտել հաջորդ փուլ: Սա երկու թիմերի թվով երկրորդ հանդիպումն է:

«Սևիլյա» - «Ռոմա» եզրափակիչ խաղը կմեկնարկի ժամը 23:00-ին: Հանդիպման ուղիղ եթերը՝ այստեղ.