
A
A
Ասկերանի և Խնապատի որոշ տներ ու նկուղներ լցվել են ջրով
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 31-ին ժամը 17:13-ին, <<911>> ճգնաժամային կառվարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի 2 տուն տեղացած հորդառատ անձրևի պատճառով լցվել է անձրևաջրերով, ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ժամը 17:28-ին տեղեկություն է ստացվել, որ Խնապատ համայնքի բնակելի տներից մեկի նկուղային հարկը լցվել է անձրևաջրով:
Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակիչներին, բնակելի տներում իրականացնելով ջրահեռացման աշխատանքներ։