
A
A
Վայոց ձորում արագիլի ձագը վայր է ընկել բնից
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 31-ին, ժամը 18։30-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղի 1-ին փողոցում արագիլի ձագը վայր է ընկել բնից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արագիլին հանձնել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակցին։