Բացել լրահոսը Փակել լրահոսը
միեդ
A A
Պաշտոնական

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն 2 հայ զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին

ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել տեղեկություն, թե արդյոք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ:

 

Ինչպես հայտնում են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից, Ադրբեջանի՝ դրական պատասխանի դեպքում Դատարանն Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին: