Բացել լրահոսը Փակել լրահոսը
30.05.
A A
Սպորտ

Էդուարդ Սպերցյանն որոշել է հեռանալ «Կրասնոդարից»

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն որոշել է գալիք ամառ հեռանալ ռուսական ակումբից։ Այդ մասին հայտնում են ֆուտբոլիստին մոտ գտնվող աղբյուրները։

Ըստ դրա՝ հայ ֆուտբոլիստը հնարավոր է ելույթները շարունակի Գերմանիայում կամ Իտալիայում։ Էդուարդ Սպերցյանով այժմ հետաքրքրված են գերմանական «Ֆրայբուրգն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան», ինչպես նաև իտալական «Միլանը» և «Ֆիորենտինան»:

22-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Ցլերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt կայքի հաշվարկով ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 9 միլիոն եվրո: