A
A
«Այաքսի» ֆուտբոլիստը բռունցքով հարվածել է իր թիմակցին վիրավորած երկրպագուին
Աջակցիր «Ա1+»-ինՆիդեռլանդների ֆուտբոլի առաջնության «Տվենտե» - «Այաքս» (3:1) խաղից հետո լուրջ միջադեպ է տեղի ունեցել տանտերերի երկրպագուների և հյուրերի ֆուտբոլիստ Ստիվեն Բերգեյսի միջև:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, ֆուտբոլիստն ակումբի ավտոբուսը նստելիս նկատել է, որ երկրպագուներից մեկը ռասիստական նկատառումով վիրավորել է իր թիմակից Բրայան Բրոբիին: Ստիվեն Բերգեյսն անմիջապես մոտեցել է երկպագուին և բռունցքով հարվածել նրան:
Նշենք, որ «Այաքսի» ֆուտբոլիստն այդ ժամանակ բավական անտրամադիր է եղել, քանի որ իր թիմը պարտությունից հետո զրկվել է չեմպիոնների լիգայի ուղեգրից: