Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հրդեհ է բռնկվել «Կարմիր գյուղ» կոչվող հանդամասում գտնվող տներից մեկում

Մայիսի 28-ին, ժամը 08:33-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոյեմբերյան քաղաքի «Կարմիր գյուղ» կոչվող հանդամասում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջուջևան գյուղի հարակից հանդամասում գտնվող բնակելի տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:14-ին, մարվել՝ 11:26-ին:

Այրվել են տան ներսում գտնվող գույքը (մոտ 80 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 40 քմ): Փրկարարների կողմից կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարևան շինությունը։