
A
A
Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկում հոսանքի բաշխիչ վահանակի մալուխների կարճ միացումից հրդեհ է բռնկվել
Աջակցիր «Ա1+»-ինՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 28-ին, ժամը 00:31-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի էլեկտրական հաշվիչներից ծուխ է նկատվում։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքի մուտքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ։