Բացել լրահոսը Փակել լրահոսը
349955990_644454223809001_5159887622200949856_n
A A
Հասարակություն

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան

 
Մայիսի 28-ին, ժամը 02:36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Ք.)։