A
A
Կառլեն Մկրտչյանը կփոխարինի Արտակ Դաշյանին
Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը առաջիկա 3 տարիներին հանդես կգա Դոնեցկի «Մետալուրգում»։
Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին «Փյունիկի» մամուլի ծառայությունից, Կառլեն Մկրտչյանը այսօր Երեւանում հանդիպել է ուկրաինական ակումբի ներկայացուցչի հետ եւ 3 տարվա պայմանագիր կնքել: Նա վաղը կմեկնի Դոնեցկ եւ կմիանա իր նոր թիմակիցներին:
Նշենք, որ Հայաստանի 2010 թվականի լավագույն ֆուտբոլիստը այս տարվա հունվարին փորձաշրջան էր անցել Կրասնոդարի «Կուբանում», սակայն մարզման ժամանակ վնասվածք էր ստացել եւ ստիպված մեկնել Գերմանիա` վիրահատման:
Ավելացնենք, որ Դոնեցկի «Մետալուրգը» վերջերս հրաժարվել էր հայազգի կիսապաշտպան Արտակ Դաշյանի ծառայությունից, որը այժմ հանդես է գալիս իր նախկին թիմի` «Բանանցի» կազմում: