Բացել լրահոսը Փակել լրահոսը
v2
A A
Հասարակություն

Երեւան-Գյումրի ճանապարհին Lexus-ը մի քանի պտույտ շրջվել է․ վարորդը տեղում մահացել է. Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 42-ամյա Արթուր Պ.-ն իր վարած Lexus GX 472 մակնիշի ավտոմեքենայով ​ ​Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 95 կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ մի քանի պտույտ շրջվել, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Արթուր Պ.-ն տեղում մահացել է, իսկ ուղեւոր, Շիրակի մարզի բնակիչ, 41-ամյա Մարգարիտա Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածն ու վիրավորը ամուսիններ են, ավտոմեքենայում եղել են նաեւ նրանց 2 երեխաները, ովքեր, բարեբախտաբար, չեն տուժել:Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են ոսկյա զարդ, որը պարզվել է տուժածներինն է: