A
A
Երևանում կանցկացվի Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված ըմբշամարտի մրցաշար
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 30-31-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում կկայանա աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանի հուշամրցաշարը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հուշամրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի և Իրանի ըմբիշները:
Այն կլինի նախընտրական հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար: Մրցաշարի արդյունքներով կձևավորվի մեր ընտրանին, որը սեպտեմբերին կմասնակցի «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի համար վարկանիշ տվող աշխարհի առաջնությանը:
Հուշամրցաշարը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀԸՖ-ի աջակցությամբ: Մրցումների սկիզբը՝ ժամը 11:00-ից: