A
A
Էլինա Ավանեսյանը մտել է «Ռոլան Գարոսի» որակավորման եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհի 134-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել թենիսի «Ռոլան Գարոսի» մրցաշարի որակավորման եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում 20-ամյա հայազգի թենիսիստուհին 6:3, 4:6, 6:3 հաշվով հաղթել է նիդեռլանդցի Լեսլի Կերխովեին։ Խաղը տևել է 1 ժամ 50 րոպե։ Էլինա Ավանեսյանն իրացրել է 7 բրեյք-փոյնթ և թույլ տվել մեկ կրկնակի սխալ:
Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության ընտրական փուլի եզրափակիչում Էլինա Ավանեսյանը կմրցի աշխարհի 138-րդ ռակետ, 23-ամյա Կեյլա Դեյի հետ։ Նրանց հանդիպումը կկայանա մայիսի 25-ին։