Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայտնում եմ լիակատար աջակցությունս Փաշինյանին, երկու ձեռքով․ Գուրգեն Արսենյան (տեսանյութ)

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ իր լիակատար աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանի իրականացրած քաղաքականությանը, այդ թվում՝ խաղաղության օրակարգն իր ավարտին հասցնելու ձգտումներին․

«Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը, պաշտպանելու եմ այն գործընթացը, որը հարևան երկրի հետ բերելու է խաղաղության, ինչպես նաև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ աջակցությունը ՀՀ վարչապետին, մեր քաղաքական թիմին և ասում, որ մենք վճռական ենք ՀՀ-ի, հայ ժողովրդի անունից ավարտին հասցնել ՀՀ-ի հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, ինչպես նաև ՀՀ-ի հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը», -ասաց նա։