Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 23.05.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը 2-րդն է արագ շախմատի մրցաշարում. 2023 Grand Chess Tour

Վարշավայում ընթացող 2023 Grand Chess Tour-ի 2-րդ փուլում ավարտվեց արագ շախմատի մրցաշարը: Հաղթող ճանաչվեց լեհ գրոսմայստեր Յան-Կշիշտոֆ Դուդան, որը վաստակեց 13 միավոր: Նրանից մեկ միավորով ետ մնաց ԱՄՆ ներկայացնող Լևոն Արոնյանը: 3-4-րդ տեղերը բաժանեցին ամերիկացի Վեսլի Սոն և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենը 10 միավորով գրավեց 5-րդ տեղը:

Վաղը և մյուս օրը կկայանա կայծակնային շախմատի մրցաշարը: Մասնակիցները կանցկացնեն 18-ական պարտիա: Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը նիդեռլանդցի Անիշ Գիրին է: Մագնուս Կառլսենի հետ պարտիան նախատեսված է 8-րդ տուրում: