Այդ նույն Վարչատարածքային բաժանման մասին օրենքում Փաշինյանն «անկլավ» բառ է կարդացե՞լ․ Մ․Թանդիլյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այդ նույն Վարչատարածքային բաժանման մասին օրենքում անկլավ կարդացե՞լ է Նիկոլ Փաշինյանը, որ նախկիններին մեղադրում էր այդ օրենքով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մեջ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե Արդբեջանի տարածքային ամբողջականության մեջ են մտնում նաև այսպես կոչված «անկլավները»։
Մ․Թանդիլյանի ներկայացմամբ այդպիսի հայտարարություններով կասկածի տակ է դրվում իրողությունը, թե այդ գյուղերը Հայաստանին են պատկանում, և Ադրբեջանն օգտվում է դրանից։
Անդրադառնալով Ռուսաստանին անվտանգային այլ համակարգով փոխարինելու վերաբերյալ կարծիքներին՝ ասաց, թե նախ սպասում է Լաչինի միջանցքի բացմանը․ «Առանց դրա մենք ինչ ապահովություն ունենք, որ մյուս պայմանավորվածությունները կատարվելու են»։
Մանրամասները՝ տեսանյութում։