
A
A
Բեռնատարը բախվել է արգելապատնեշին
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 23-ին, ժամը 04:22-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Օ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի մետաղյա արգելապատնեշին․ երթևեկությունը դարձել է միակողմանի։ Տուժածներ չկան։ Փրկարարները քարշակման եղանակով ուղղել են բեռնատարը և դուրս բերել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է