Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ոչ, կադրերը չեմ նայել. Փաշինյանը՝ իր որդու՝ մեքենա նստելու տեսանյութի մասին (տեսանյութ)

 «Ինձ պետք չեն կադրերը, իրավական նրբությունների մեջ չեմ պատրաստվում խորանալ: Իմ որդին քրեադատավարական բոլոր պարտավորությունները կատարել է, բժշկական զննման եւ առերեսման գնացել է: Ես բացարձակ տեղյակ չեմ իմ որդու քրեական գործից: Տեղյակ լինելու միակ աղբյուրը իմ որդին է: Ինչքան մանրամասներ ես գիտեմ, իր հետ ամենօրյա շփումից է: Եվ իհարկե, բարդ է պատկերացնելը, որ երեկոյան թեյի ժամանակ խոսում ենք եւ այդ թեմային չենք անդրադառնում»,- լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ չի դիտել որդու մասնակցությամբ տեսանյութը, որտեղ երեւում է, որ Աշոտ Փաշինյանն ինքնակամ նստում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի ավտոմեքենան։

Փաշինյանը չբացառեց, որ կդիտի որդու մասնակցությամբ կադրերը, սակայն կրկին պնդեց, որ չի հորդորելու նրան հետ վերցնել ցուցմունքը: Փաշինյանի համար դա անընդունելի մտածելակերպ է: «Ի՞նչ է նշանակում՝ հորդորել դիմումը հետ վերցնել: Իրավապահ մարմիններին դիմելը եւ նրանց հետ համագործակցելը պետք է դառնա հանրային կյանքի բաղադրիչ: Եթե չկա հանցակազմ, թող կարճեն, կա հանցակազմ՝ թող ուղարկեն դատարան, դատարանը որոշում կայացնի: Ի՞նչ է՝ ուզում եք հարցը տեղափոխել տղայական կամ մերձտղայական հարթություն: Սա պետություն է: Այդ մարդիկ չէի՞ն, որ մանկապարտեզ գրավելուց էին խոսում, իսկ եթե դա հաջորդ պահին տեղի ունենա, չեք ասի՞՝ բա պետությունն ինչ էր մտածում»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։