Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հորդորե՞լ եք Ձեր որդուն, որպեսզի հետ վերցնի բողոքը. լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Ոչ, ես իմ որդուն չեմ հորդորել հետ վերցնել բողոքը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք իր որդուն հորդորել է հետ վերցնել զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի դեմ բողոքը։

«Երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից։ ՀՀ-ում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծել», -ասաց վարչապետը։