Բացել լրահոսը Փակել լրահոսը
348459514_995595328291570_6624971479158204917_n
A A
Պաշտոնական

Ավտոմեքենան ընկել է ճամփեզրյա փոսը

Մայիսի 20-ին, ժամը 14:13-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրյա փոսը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 66-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ն․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել «Ցամաքաբերդ» հանգստյան գոտու տարածք․ տուժածներ չկան։
 
Փրկարարաները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։