Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն մելիքյան
A A
Հասարակություն

Գայանե Հակոբյանի գործով դատարանի որոշման հրապարակումը՝ վաղը՝ մայիսի 20-ին է․ իրավապաշտպան

Գայանե Հակոբյանի գործով դատարանի որոշման հրապարակումը՝ վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15:00-ին։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
 
«Նիստն իսկապես շատ ծավալուն էր և հագեցած, դատարանն էլ հայտնեց, որ պատրաստվում է հրապարակել որոշումն ամբողջությամբ, այլ ոչ թե միայն եզրափակիչ մասը, իսկ դա ժամանակատար է։ Այս պայմաններում, զուտ իրավաբանորեն, դատարանի նկատառումներն ընկալելի են։
 
Սակայն ավելի բարձր արժեքների առումով իհարկե ընդունելի չէ, որ տիկին Գայանեն փակի տակ անցկացնի ևս մեկ օր, այն էլ՝ հացադուլի պայմաններում, ուստի որպես բողոքի նշան՝ քաղաքացիները փակի տակ են պահում Արշակունյաց պողոտան»։