Բացել լրահոսը Փակել լրահոսը
53
A A
Հասարակություն

Ամեն ինչից դատելով՝ հենց «Ղարաբաղ Տելեկոմն» է արգելափակած եղել հասանելիությունը․ Արթուր Պապյան

Արցախում Ղարաբաղ տելեկոմի բաժանորդները երեկվանից մինչև այսօր առավոտյան ժամը 9-ը զրկված են  եղել META կազմակերպության կյաքերից ու հավելվածներից, այդ թվում Facebook, Instagram, Messenger, WhatsApp:  «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տրամադրած բոլոր  IP հասցեների բաժանորդները չեն ունեցել  նշված ծրագրերից օգտվելու հնարավորություն: Սակայն «Արցախկապ» ՓԲԸ-ի բաժանորդները նման խնդիր չեն ունեցել։ 

Ինտերնետ անվտանգության փորձագետ Արթուր Պապյանի հետ զրուցել ենք նշված խնդրի շուրջ։

 

Պարոն Պապյան  «Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդները չունեին նշված հավելվածներից օգտվելու հնարավորություն, իսկ «Արցախկապ»-ի բաժանորդները ունեն։ Արդյոք սա նշանակում է, որ հենց «Ղարաբաղ Տելեկոմ»-ից է խնդիրը։

 

Մեր թեստը ցույց է տալիս, որ կապուղին գործում էր, բայց երբ հասնում էր այն պահը, որ «Ֆեյսբուքը»  բաժանորդներին ուղարկի իր տվյալները, այդտեղ ինչ-որ ընդհատում էր տեղի ունենում։  Մեր թեստը ցույց է տալիս, որ  80 և 443 պորտերն են արգելափակված եղել հենց «Ղարաբաղ Տելեկոմի» մոտ։

 

Իսկ դա ՞ինչ է նշանակում։

Դա կարող է նշանակել, որ միգուցե Արցախում իշխանությունները հրահանգել են անջատել «ֆեյսբուքը» ։ Իրականացվել է բավական «էժան» ու կոպիտ արգելափակում։

 

Արդյո՞ք կա օրենսդրական կարգավորում։

«Ղարաբաղ տելեկոմը» ունի պայմանագիր իր բաժանորդների հետ և հիմնական մեխանիզմը դա է։ Փաստորեն իրենց ինտերնետը կարա արգելափակվի և բաժանորդները մտածելու բան ունեն, իսկ «Արցախ կապը»  նոր օպերատոր է մեծ հասանելիություն չունի

 

Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ «Արցախ կապը» ունի, իսկ «Ղարաբաղ տելեկոմը» չունի։

Ձեր հարցը շատ տեղին է, թե ոնց է ստացվում, որ «Արցախ կապը» ունի, իսկ «Ղարաբաղ տելեկոմը» չունի։ Ամեն ինչից դատելով հենց «Ղարաբաղ տելեկոմն» է արգելափակած եղել հասանելիությունը։

Բայց այս պահի դրությամբ արդեն բացված է և մենք ապացույցը ունենք, որ հիմա բաց է, նաև ապացույցը ունենք, որ փակ է եղել։