
ՈւԵՖԱ-ն կարգապահական պատիժ է կիրառել Վրաստանի նկատմամբ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն վերջնական որոշում է ընդունել Հայաստանյան հավաքականի հետ տեղի ունեցած խաղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և պատժել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային մեկ խաղով առանց հանդիսատեսի և 40 հազար եվրո տուգանքով։
«ՈւԵՖԱ-ի որոշման համաձայն՝ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 40 հազար եվրոյով՝ երկրպագուների դաշտ դուրս գալու, լազերային լուսավորման և հրավառության օգտագործման, ինչպես նաև ելքերն արգելափակելու համար։ Բացի այդ, Վրաստանի ազգային հավաքականը մեկ տնային հանդիպում կանցկացնի առանց հանդիսատեսի», — նշվում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ։
Այս պատիժը չի վերաբերի աշխարհի առաջնության ընտրական խաղերին և կգործի Ազգերի լիգայի շրջանակներում անցկացվող հանդիպումների համար, որի նոր շրջափուլը կսկսվի հաջորդ տարում։
Հետևաբար, սեպտեմբերին Վրաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական խաղերը Թուրքիայի և Բուլղարիայի հավաքականների հետ կանցկացնի լեփ-լեցուն «Դինամո Արենայում»։