Բացել լրահոսը Փակել լրահոսը
347409725_570513415208198_8390203367077200426_n
A A
Պաշտոնական

Նախարարին է ներկայացվել թմրամիջոցների հիմնախնդրի հետ կապված իրավիճակը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»: Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը նախարարին ներկայացրել է թմրամիջոցների հիմնախնդրի հետ կապված իրավիճակը:
 
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
Նախարարը կարևորել է համալիր կանխարգելիչ և իրազեկման աշխատանքների ակտիվությունը բնակչության, հատկապես` դեռահասների շրջանում:
 
 Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նաև ծխելը դադարեցնելու թեժ գծի աշխատանքին, զրուցել հոգեբանի հետ: Նա կարևորել է պոլիկլինիկաների հետ փոխգործակցությոոնը, որպեսզի այն մարդիկ, ովքեր ծխելը դադարեցնելու ցանկություն ունենան, առաջնային օղակի ուղղորդմամբ դիմեն թեժ գծին և ստանան մասնագետ-հոգեբանի աջակցություն:
☎️Հիշեցնենք ծխելը դադարեցնելու թեժ գծի հեռախոսահամարը`
060 – 44 – 00 - 01