Բացել լրահոսը Փակել լրահոսը
hrayr-ulubabyan
A A
Քաղաքականություն

Հրայր Ուլուբաբյանը մեղադրյալի աթոռին է

Հրապարախոս  Հրայր Ուլուբաբյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին։ Նա մեղադրվում է դիտավորությամբ  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ԵԴ/25501/02/20 քաղաքացիական գործով կայացված և 18.04.2022թ. օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու համար։  Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանին։

  Ըստ «Դատալեքսի»  հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը չի հերքել Ռազմիկ Արշալույսի Աբրահամյանի վերաբերյալ «Ճանաչված հրապարակագիրը փնտրում է ենթադրյալ վաճառված իր երեխային» վերտառությամբ հոդվածում ներկայացված զրպարտչական փաստացի տվյալները, այն է՝ Հանրապետական հիվանդանոցի ծննդատան բժիշկների խումբը՝ Ռազմիկ Աբրահամյանի գլխավորությամբ, նորածին որդուn գողացել ու վաճառել են:

Չի հերքել նաեւ Հանրային Հեռուստաընկերության «Երեխաներին ծնողներից փողով բաժանած հանցագործությունների աշխարհագրությունը՝ ՔԿ-ում» ռեպորտաժի ընթացքում ներկայացված զրպարտչական փաստացի տվյալները:

 Հրայր Ուլուբաբյանը  չի վճարել նաեւ զրպարտության համար փոխհատուցման գումարը։

  Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը եւս ամբաստանյալի աթոռին է։ Նա մեղադրվում է «երեխաների ապօրինի վաճառքի» գործով։ Այս գործով ընդհանուր անցնում է 11 անձ եւ այն քննվում է դռնփակ։ 

  Ռազմիկ Աբրահամյանը մեկ այլ գործով էլ մեղավոր է ճանաչվել  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ:   Նրա նկատմամբ  սահմանվել է  փորձաշրջան՝ 2 երկու  տարի ժամկետով: