Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Դա կարող է կեղծ մեսիջ լինել արցախահայությանը, մինչդեռ պետք է անկեղծ լինել և չխաբել․ Ա․Քոչինյան (տեսանյութ)

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը չի բացառում, որ ի վերջո Արցախի հարցը կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Եվ Հայաստանն այսօր Արցախում որևէ իրավիճակի վրա ազդելու հնարավորություն չունի։ Այս պարագայում Ա․Քոչինյանը հավանական չի համարում արցախահայերի ինտեգրումն, ու ամենաաղետալի տարբերակ է համարում իրենց հայրենիքից նրանց դուրս գալը։

«Դա ամենաաղետալի տարբերակներից մեկն է, բայց պետությունը նրանով է պետություն, որ պետք է պատրաստ լինի բոլոր սցենարներին, այդ թվում՝ ամենավատ տարբերակներին։ Այդ մարդկանց տեղավորելու կարողություն ունենա։ Իհարկե, պետք է աշխատենք լավ սցենար ունենալու համար, բայց ամենավատին էլ պետք է պատրաստ լինել»,- ասում է նա։

Քաղաքագետը նաև գտնում է, որ Հայաստանում չկա բավարար համարձակություն, գոյություն ունեցող իրավիճակի և հնարավոր ելքերի մասին հասարակության հետ անկեղծ խոսելու։

«Կա նաև որոշակի փոքրոգություն, օրինակ, երբ ՀՀ-ն տասնյակ միլիոնավոր դոլարներ է ներարկում Արցախում, դա կարող է կեղծ մեսիջ լինել արցախահայությանը, թե ապագայի մասին դեռ բաներ կան։ Մինչդեռ, պետք է անկեղծ լինել, և չխաբել»,- հավելում է նա։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում