Այս հարցերի պատասխանները Նիկոլ Փաշինյանը պարտավոր է տալ՝ առանց ստելու․ Թագուհի Թովմասյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտականհանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանն ուԱդրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:
«Առաջնորդները ոչ երկիմաստ հավատարմություն են արտահայտել 1991 թ.Ալմա-Աթայի հռչակագրին և համապատասխանաբար Հայաստանի ամբողջականությանը՝29.8 հազ. քառ. կմ տարածքով և Ադրբեջանի ամբողջականությանը՝ 89.6 հազ․ քառ.կմ տարածքով։ Վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցություններիընթացքում»,- հայտարարել է Շառլ Միշելը, որի խոսքն ավելի ուշ խմբագրվեց ԵԽկայքում. 89 600 քառ․ կմ-ը դարձավ 86 600 քառ․ կմ։
Այս իրավիճակում մի քանի հարցեր են առաջանում, որոնց պիտի Նիկոլ Փաշինյանըհստակ, ուղիղ, առանց խաբելու պատասխանի.🛑 Շ. Միշելի կողմից հնչեցված հայտարարությունից հարց է առաջանում. արդյո՞քԱդրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքը ճանաչել եքորպես ներկայիս Ադրբեջանի տարածք, եթե դրա մեջ մտնում է նաև ԱրցախիՀանրապետության փոքրացած տարածքը: Ինչու՞ ոչ մի խոսք չկա Արցախի մասին:🛑 Հնչեցնելով խորհրդային Ադրբեջանի տարածքային թիվը՝ ի՞նչ հիմքով եքչեղարկել խորհրդային գործող օրենսդրությամբ ինքնորոշված ԱրցախիՀանրապետության գոյությունը և ի հակառակ մեր միասնական պայքարի, միջազգայինիրավունքի, սովետական օրենսդրության, Արցախը հանձնում եք Ադրբեջանին:🛑Դուք ինչո՞ւ եք իրավունք վերապահել Ձեզ խոսելու հայ ժողովրդի անունից՝Արցախը հանձնելով Ադրբեջանին: 10 օրից ավել իմ կողմից նախաձեռնվածստորագրահավաքը հակառակի մասին է խոսում. մի քանի հարյուր հազարստորագրություն ենք հավաքել արդեն, և պետք է ասեմ, որ հայերիմեծամասնությունը Արցախը չի ընդունում Ադրբեջանի կազմում:🛑 Ի՞նչ իրավունքով եք չեղարկում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:Ձեր գործողությունները հակասում են ՀՀ Գերագոյն խորհրդի կողմից 1992թ.հուլիսի 8-ի որոշմանը, որի 2-րդ կետում ասվում է. «ՀայաստանիՀանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետականցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշվածկլինի Ադրբեջանի կազմում»:Այսինքն՝ Նիկոլ Փաշինյան, Ձեր կողմից ստորագրված ցանկացած այսպիսիփաստաթուղթ լեգիտիմության լուրջ խնդիր ունի:🛑 Ի՞նչ իրավունքով եք սահմանափակում Ստեփանակերտի և Բաքվիբանակցությունները միայն իրավունքների և անվտանգության օրակարգով:🛑 Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ անկլավների հարցիլուծումն ինչպե՞ս եք ապահովելու. Հայաստանից քանի՞ անկլավային տարածք եքխոստացել հանձնել Ադրբեջանին և ի՞նչ կստանաք դրա դիմաց:🛑 Եվրոպական Միության հարգելի՛ գործընկերներ, գերիների, անհետ կորածների,բռնությամբ անհետացածների վերադարձը պետք է տեղի ունենար պատերազմիցանմիջապես հետո, սակայն մոտ 3 տարի է՝ մեր գերիները դարձել են քաղաքականառևտրի առարկա, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից խիստանընդունելի է: Անհետ կորածների որոնողական աշխատանքները 2022թ. հունվարիցդադարեցված են:Այս հարցերի պատասխանները Նիկոլ Փաշինյանը պարտավոր է տալ՝ առանց ստելու»։