Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+evroxaxer 15.05. (1)
A A
Սպորտ

Հայաստանի աթլետիկայի հավաքականը կմասնակցի Եվրոպայի ամառային խաղերին (տեսանյութ)

Լեհաստանի Կրակով քաղաքում կայանալիք Եվրոպայի ամառային 3-րդ խաղերում Հայաստանի պատվիրակների թիվը գնալով ավելանում է։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն։

Եվրոպական խաղերի առաջինը ուղեգիրը նվաճել էր հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Նրան հաջորդել են կարատեի կումիտե մրցաձևի ներկայացուցիչ Անիտա Մակյանը, թեքբոլիստներ Քրիստինե Մանգասարյանը, Ռաֆայել Վարդանյան - Գոռ Սարգսյան երկյակը:

Եվ ահա նոր համալրում: Վրոցլավում հանդես կգան նաև ստենդային հրաձգուհի Երջանիկ Ավետիսյանը, ատրճանակավար Բենիկ Խլղաթյանը, թաեքվոնդոիստ Սարգիս Սարգսյանը: Խաղերի ծրագրով աթլետիկայի անհատական – թիմային մրցումներում հանդես կգա մեր երկրի 20 հոգանոց հավաքականը (12 տղա, 8՝ աղջիկ):

Եվրոպայի ամառային 3-րդ խաղերը կանցկացվեն հունիսի 21-ից հուլիսի 2-ը։