A
A
Երևան-Արմավիր ավտոճանապարհին ավտոմեքենան հրդեհվել է՝ վերածվելով մոխրակույտի. 2 մարդ է տուժել
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան-Արմավիր ավտոճանապարհին, այսօր` ժամը 15։35-ի սահմաններում, Ակնալիճ գյուղի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում, հայտնում է shamshyan.com-ը։
Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, քաղաքացիների օգնությամբ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում հրդեհը բռնկվել է ընթացքի ժամանակ։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ու վիրավորների ինքնությունը և ավտոմեքենայի համարանիշը։