Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+messi 12.05.
A A
Սպորտ

Լիոնել Մեսսին ժամանակից շուտ վերսկսեց մարզումները

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին համաձայնության է եկել «ՊՍԺ»-ի ղեկավարության հետ, ըստ որի նրան թույլատրել են վերադառնալ մարզումներին։ Այդ մասին հայտնում են RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ «ՊՍԺ»-ի ղեկավարությունը Լիոնել Մեսսիին 2 շաբաթով զրկվել էր մարզումներից՝ ինքնակամ Սաուդյան Արաբիա մեկնելու համար:

Փարիզ վերադառնալուց հետո արգենտինացին հանդիպել էր «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ։ Վերջինս պահանջել էր հրապարակավ ներողություն խնդրել՝ մարզումներին ավելի շուտ վերադառնալու համար։ Լիոնել Մեսսին արդեն մայիսի 5-ին կատարել էր ակումբի նախագահի պահանջը, սակայն միայն այսօր է իրավունք ստացել միանալ թիմակիցներին և պատրաստվել առաջիկա խաղին։

Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրում «ՊՍԺ»-ն իր հարկի տակ կընդունի «Այաչոյին»։ Փարիզյան ակումբը 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։