Բացել լրահոսը Փակել լրահոսը
215426776_191442156325041_3198999414494260824_n
A A
Պաշտոնական

Մեկնարկած բարեփոխումների կենտրոնում նաև բուժքույրերի մասնագիտական դերի վերաարժևորումն է․ Անահիտ Ավանեսյանի ուղերձը

Միջազգային օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ մեր բոլոր բուժքույրերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
«Սիրելի բուժքույրեր, առողջապահական ոլորտում անչափ կարևորելով ձեր մասնագիտական դերը, առողջապահության նախարարությունն անում և անելու է ամենը, որ դուք հնարավորություն ունենաք մասնագիտական շարունակական զարգացման, ինչպես նաև ձեր ներուժի ամբողջական դրսևորման:
 
Առողջության առաջնային պահպանման օղակում մեկնարկած բարեփոխումների կենտրոնում նաև բուժքույրերի մասնագիտական դերի վերաարժևորումն է: Սա մեր քաղաքականության անկյունաքարն է:
 
Բակալավրի կրթական ծրագրի ներդրումը բուժքույրերի համար բարձրագույն կրթության հնարավորության ստեղծման առաջին ու կարևոր քայլն է:
 
Բազմազբաղ ձեր աշխատանքում ուժ ու կորով եմ մաղթում ի նպաստ առողջ հասարակության ու մեր երկրի հզորացման»: