Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած վարչական սահմանը նույն տեսքով չի կարող մնալ․ Բորիս Նավասարդյան (տեսանյութ)

«Որոշ շրջանակներ ասում են, թե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ խնդիրներ է դրել Պուտինի հետ հանդիպման ժամանակ, որը հիմնականում վերաբերում է Լաչինի միջանցքին և արցախահայության հումանիտար ճգնաժամին։ Կարծում եմ, դա պետք էր անել, մանավանդ որ մայիսի 19-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Եվ իմ պատկերացմամբ, եթե հայկական կողմն ունի բանակցային ճիշտ օրակարգ, պետք է կենտրոնանա հենց այդ խնդիրների վրա, քանի որ առանց դրանց լուծման, հնարավոր չէ լուծել որևէ այլ հարց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարբեր ֆորմատներով տեղի ունենալիք հանդիպումներին։

Մայիսի 19-ին Բրյուսելում տեղի կունենա նաև Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։ Բ․Նավասարդյանը գտնում է, որ այդ ձևաչափը խոսում է այն մասին, որ Հայաստանի համար գերադասելին արևմտյան հարթակն է։

Մանրամասն՝ տեսանյութում