Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_20230512_130332_140
A A
Հասարակություն Ի դեպ

Ֆինանսական համակարգի ապագան. կրիպտոարդյունաբերում ոլորտում միֆեր և իրականություն 1

Կրիպտոարդյունաբերությունն աշխարհում աճում է արագ տեմպերով, և լիովին հասկանալի է, որ դեռևս կան սխալ կամ մակերեսային պատկերացումներ ու միֆեր դրա վերաբերյալ: Շատ հաճախ կասկածի տակ են դրվում նաև այդ ոլորտի հիմքում ընկած տեխնոլոգիաները: Բայց, չնայած դրան, օրեցօր ավելի շատ մարդիկ են առնչվում կրիպտոարդյունաբերության ոլորտին, ցուցաբերում հետաքրքրվածություն, կատարում գործարքներ:

Այդ առումով Հայաստանը նույնպես բացառություն չէ:

Կրիպտոարժույթի օրական առևտրի և փոխանակման ծավալով աշխարհում առաջին հարթակի՝ Binance-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Ռիչարդ Թենգի կարծիքով, կրիպտոարժույթների և բլոկչեյն արդյունաբերության վերաբերյալ ավանդական լրատվամիջոցների լուսաբանումը բավականին բացասական երանգներ ունի և տպավորություն է թողնում, թե ոլորտում գերիշխում են անօրինական փողերը:

Բայց իրականությունն այլ է. ավանդական ֆինանսական աշխարհում տարեկան 800 միլիոնից մինչև 2 տրիլիոն ԱՄՆ դոլար ներառված է փողերի լվացման ամենատարբեր մեխանիզմներում, իսկ կրիպտո ոլորտում խոսքը այդ գումարի միայն չնչին մասի՝ 0,03 տոկոսի մասին է:

Կրիպտոարժույթների մասին որոշ կեղծ համոզմունքներ անվնաս են, մյուսները կարող են շփոթություն կամ նույնիսկ խուճապ ստեղծել՝ առանց հիմնավոր պատճառի առաջացնելով վախ, անորոշություն և կասկած: Եվ այսպես.

Առասպել 1. Թվային ակտիվները (փողերը) չունեն ներքին արժեք:
 Փաստ 1. Ցանկացած արժույթի արժեքը՝ ավանդական թե թվային, պայմանավորված է դրա զանգվածային ընդունմամբ և կիրառմամբ, իսկ թվային ակտիվների դեպքում այդ առումով թվերն անընդհատ աճում են:

Կարևոր է հասկանալ, որ ինչպես թվային ակտիվների, այնպես էլ պետությունների թողարկած ավանդական դրամների արժեքը որոշվում է դրանց զանգվածային ընդունմամբ և օգտագործումով: Թեև կրիպտոարժույթների պարագայում նշված երկու ցուցանիշների ուղղությամբ էլ շարունակական ակտիվ աճ է արձանագրվում, բայց որոշ մարդիկ դեռ համարում են, որ կրիպտոարժույթները «իրական փող» չեն: Այնուամենայնիվ, աշխարհում և մեր երկրում մեծ թվով մարդիկ ամեն օր օգտագործում են այդ միջոցներն իրական ակտիվներ, ապրանքներ և ծառայություններ գնելու և վաճառելու և արժեք պահելու համար:

Կրիպտոարժույթների մասով մարդիկ, որ ընդհանրապես ծանոթ չեն դրանց հաճախ պնդում են, որ թվային ակտիվների մեծ մասը չի ապահովվում որևէ շոշափելի կամ «կոշտ» ֆիատ արժույթով, ինչը նրանք թյուրիմացաբար համարում են արժեքի բացակայություն: Բայց նույն սկզբունքով կարելի է ասել, որ պետությունների թողարկած ֆիատ արժույթների մեծ մասը նույնպես ապահովված չէ ֆիզիկական ակտիվներով: Վերցնենք, օրինակ, ԱՄՆ դոլարը կամ բրիտանական ֆունտ ստեռլինգը։ Ոչ մի արժույթ չի ապահովվում որևէ ֆիզիկական ակտիվներով. դրանք պարզապես թողարկվում են այդ երկրների կառավարությունների կողմից, և դա համապատասխան կառավարության «հավատը և ուժն» է, որ առանցքային դեր է խաղում դրա արժեքի ընկալման հարցում: Մարդիկ վստահում են որոշակի կառավարության և, հետևաբար, արժեք են տեսնում դրա ֆիատ փողերի մեջ: Նմանապես, օգտվողներն ավելի ու ավելի են գնահատում թվային արժույթները, քանի որ հավատում են դրանց հետևում գտնվող տեխնոլոգիաներին:

Այս ամենը, իհարկե, չի նշանակում, որ կրիպտոաշխարհի էկոհամակարգն անթերի է։ Դա արագ տեմպերով տարածություն է, որն անընդհատ մարտահրավեր է նետում նորեկներին քննադատաբար վերաբերվելու և սեփական հետազոտություններն անելու համար: Այնուամենայնիվ, այս ոլորտում հաջողություններ արձանագրելու  համար վերլուծությունները պետք է հիմնված լինեն բացառապես հիմունքների խորը ըմբռնման վրա, այլ ոչ թե տարածված միֆերի և մակերեսային ու սխալ պատկերացումների վրա:

Ամենակարևոր հանգամանքն այն է, որ կրիպտոարժույթի համատարած ընդունման տեմպերն անշեղորեն աճում են՝ դրանով հերքելով միֆը, թե թվային ակտիվները (փողերը) չունեն ներքին արժեք:

Տեղեկացնենք նաև, որ Բայնենսը հիմնադրել է գործարար Չենպեն Չժաոն 2017 թվականին, այն սկզբում գրանցված է եղել Չինաստանում, հետո գլխամասային գրասենյակը դուրս է բերվել երկրից և այն այսօր Կայմանյան կղզիներում է: