Բացել լրահոսը Փակել լրահոսը
նարեկ
A A
Սպորտ

Նարեկ Մանասյանը նույնպես ապահովեց բրոնզե մեդալ․ բռնցքամարտի աշխարհի առաջնություն

Հայաստանի բռնցքամարտիկ, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում 4։0 հաշվով հաղթեց իսպանացի Էմանուել Ռեյեսին։ Նա մտավ կիսաեզրափակիչ և նվազագույնն ապահովեց բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ մինչ այդ քառորդ եզրափակիչում հաղթանակ էր տոնել 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Այսօր երեկոյան ռինգ կբարձրանա նաև մեր 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։