Բացել լրահոսը Փակել լրահոսը
Իգոր Խաչատուրով
A A
Հասարակություն

Իգոր Խաչատուրովն արդարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, արդարացնելու մասին որոշում է կայացրել։ 

Խաչատուրովը մեղադրվում էր  ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Հիշեցնենք` Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել էր  2022թ  մայիսի 17-ին Կիևյան փողոցում ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի ժամանակ՝ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով։  Նա ազատության մեջ էր գրավի դիմաց։