Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ինտերը» Հռոմում հաղթեց «Ռոմային». Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիայի 34-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» Հռոմում 2:0 հաշվով հաղթեց տեղի «Ռոմային»: Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, իսկ 74-րդ րոպեին այն կրկնապատկեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:

Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանին, սակայն 71-րդ րոպեին փոխարինման մտավ: Երեք րոպե անց միլանցիները խփեցին երկրորդ գոլը և ամրապնդեցին առավելությունը:

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 63 միավոր, շրջանցեց «Միլանին» և բարձրացավ 4-րդ հորիզոնական: «Ռոման» երկրորդ պարտությունը կրեց վերջին 4 խաղերում և այժմ 58 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը:

«Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 10-ին: Այդ օրը միլանցիները չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում կհանդիպեն իրենց համաքաղացիների՝ «Միլանի» ֆուտբոլիստների հետ: