Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess 6.05.
A A
Սպորտ

Հաղթեց միայն Ռոբերտ Հովհաննիսյանը. «Ջերմուկ-2023»

Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շախմատի «Ջերմուկ-2023» միջազգային մրցաշարում այսօր կայացավ 4-րդ տուրը:

Միակ արդյունավետ պարտիայում Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով հաղթեց մրցաշարի միակ միջազգային վարպետ Արթուր Դավթյանին: Մնացած պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է ամերիկահայ Սամուել Սեվյանը: Նրանից կես միավորով ետ են մնում հնդիկ Նարայանանը, ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Մեր շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը չորրորդ անգամ կիսեց միավորը և այժմ 2 միավորով բաժանում է 5-7-րդ տեղերը:

Վաղը կկայանան 5-րդ տուրի պարտիաները: Սամուել Սեվյանը սպիտակներով կհանդիպի մրցաշարի ետնապահ Արթուր Դավթյանի հետ: Հայկ Մարտիրոսյանը կմրցի իր հետ հավասար ընթացող Ամին Տաբատաբայի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանի հաջորդ մրցակիցը Չեխիան ներկայացնող Թայի Նգուենն է: