A
A
Գյումրիում փորված փոսում հայտնաբերվել է տղամարդու դի․ Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ավետիք Իսահակյան և Ստեփան Շահումյան փողոցների հատման վայրում, փոսի մեջ դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված փոսում հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։