
Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:
Մեր 63,5 կգ քաշային մարզիկը 1/16 եզրափակիչ փուլի մենամարտում 3:2 հաշվով մեծ դժվարությամբ հաղթեց Սերբիայի ներկայացուցից Ալեքսեյ Սենդրիկին. Հաջորդ փուլում Հովհաննես Բաչկովը կհանդիպի թուրք Կագան Կանլիի հետ, որը վստահ հաղթել է հարավկորեացի մրցակցին:
Այսօր ռինգ բարձրացած մեր մնացած բռնցքամարտիկները պարտություն կրեցին և դուրս մնացին պայքարից: 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը 0:4 հաշվով պարտվեց կուբացի Ալեխանդրո Կլարոյին: 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը 1:4 հաշվով տանուլ տվեց Տայպեյի ներկայացուցիչ Պո Վե Տուին: Մեր ծանր քաշային Դավիթ Չալոյանը լարված պայքարում զիջեց չինացի Դանաբիեկե Բայիկևուզին:
Վաղը մերոնցից պայքարը կսկսեն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և Նարեկ մանասյանը: Նրանց առաջին մրցակիցները կլինեն համապատասխանաբար իրանցի Աբդոլմալեկի Ջերային և Դեմոկրատական Կոնգոյի ներկայացուցիչ Մուկիենա Մբանգին: