Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_MHM0151746
A A
Սպորտ

Դավիթ Սիմոնյանը` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Երևանում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այսօր կայացած եզրափակիչ մրամարտերին մասնակցեցին Հայաստանի 3 ներկայացուցիչ:

Տղաների մրցաշարում 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը չնայած երրորդ ռաունդում հաղթեց բուլղարացի Կոնստանտին Կոստովին, սակայն վերջում մրցավարներն անսպասելի բարձրացրին նրա մրցակցի ձեռքը: 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը տանուլ տվեց չեռնոգորցի Միրկո Սավչևիչին, որը հիմնականում պաշտպանվում էր, սակայն ավելի դիպուկ հարվածներ էր հասցնում:

86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը իտալացի Ջոնաթան Պիսանոյի հետ մրցամարտի արդեն առաջին ռաունդում երկու անգամ նոկդաունի ուղարկեց մրցակիցն: Հետագայում նա մի փոքր տեղի տվեց, սակայն ի վերջո հաղթեց 5:0 հաշվով և ճանաչվեց Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի տղաների հավաքականը ընդհանուր հաշվարկով նվաճեց 12 մեդալ՝ 1 ոսկի, 2՝ արծաթ, 9՝ բրոնզ: Աղջիկների հավաքականը բավարարվեց մեկ բրոնզե մեդալով: