Արթուր Ալեքսանյանը հաղթեց անգամ վնասված ոտքով, գերազանց է․ Արմեն Բաբալարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բաբալարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին ամփոփեց վերջերս կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները։
«55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչանը չնայած գրավեց 5-րդ տեղը, սակայն նրա ելույթից գոհ չեմ։ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը վիրահատությունից հետո չէր մասնակցել մրցաշարերի։ Այստեղ նա պարտվեց Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Էդմոն Նազարյանին, իսկ ադրբեջանցու հետ 3-րդ տեղի համար մարտում չկարողացավ պահպանել հաշվի առավելությունը։
63 կգ Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ նվաճեց։ Դա նրա առաջին հաջողությունն է մեծահասակների մեջ։ Հուսանք, որ շարունակական կլինի։ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը շատ վատ հանդես եկավ և անհասկանալի պայմաններում պարտվեց ֆրանսահայ Տիգրան Գալստյանին։ 72-ում Շանթ Խաչատրյանը հավասար պայքարում զիջեց աշխարհի չեմպիոնին, հակառակ դեպքում նա կարող էր ավելի լավ հանդես գալ։
77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը չնայած դժվարությամբ, բայց երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը։ Նա կամային բնավորություն դրսևորեց եզրափակիչում։ 82 կգ քաշում Սամվել Գրիգորյանն անփորձության պատճառով պարտվեց ադրբեջանցի մրցակցին, որը աշխարհի չեմպիոն է։ 87 կգ կարգում Վիգեն Նազարյանը երկու հաղթանակ տարավ, սակայն շվեյցարացի ըմբիշի հետ մարտում կոպիտ սխալ թույլ տվեց և ցավալի պարտություն կրեց։
Արթուր Ալեքսանյանը գերազանց հանդես եկավ։ Եզրափակիչի սկզբում բուլղարացի ըմբիշը հարվածեց նրա ոտքին և վնասվածք հասցրեց, բայց նա անգամ մեկ ոտքով հաղթանակ տարավ։ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանն արդեն մեծ փորձ ունի, բայց այս անգամ նրան բաժին հասավ ավելի փորձառու մրցակից, որը հավասար պայքարում հաղթանակ կորզեց։ Հուսանք, որ Դավիթն աստիճանաբար կբարելավի իր արդյունքները», - նշեց գլխավոր մարզիչը։
Ասուլիսին մասնակցած Արթուր Ալեքսանյանն ասած, որ Եվրոպայի առաջնությունում հաղթելն հեշտ չէ, ուստի ամեն մի մեդալը մեծ նշանակություն ունի։ Օլիմպիական չեմպիոնը նաև մատնանշեց, որ իր նպատակն է հաղթել 2024թ Փարիզի օլիմպիական խաղերում