Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+zidan 28.04.
A A
Սպորտ

«Ռեալը» սկսել է բանակցել Զինեդին Զիդանի հետ

 

Մադրիդի «Ռեալը» սկսել է բանակցություններ վարել Զինեդին Զիդանի հետ՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու շուրջ։ Այդ մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

«Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մրցաշրջանի ավարտից հետո կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։ Իսպանական ակումբի ղեկավարությունն իտալացի մասնագետի իդեալական փոխարինող է դիտարկում հենց Զինեդին Զիդանին, որը 2016-2018 և 2019-2021 թվականներին արդեն գլխավորել է «Ռեալը»։

Ֆրանսիացի 50-ամյա մասնագետը, սակայն, ցանկություն ունի աշխատել իր մեկ այլ նախկին թիմում՝ «Յուվենթուսում»