Բացել լրահոսը Փակել լրահոսը
0449d3c3c29df61bb9f0b94365d845ac_1682664847_v1.thumb
A A
Հասարակություն

Կրակոցներ՝ Գյումրիում, դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված 15 պարկուճ․ Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 28-ին, կրակոցներ են հնչել Շիրակի մարզում։

Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է  ստացվել, որ Գյումրի քաղաքում, դեպի Բուլվարային թաղամաս տանող ճանապարհին, Մենդելեևի 1 հասցեում կրակոցներ են հնչել։

Ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 15 պարկուճ, տաղավարի երկաթյա և ապակյա հատվածների վրա կրակոցի հետքեր։