Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess 27.04.
A A
Սպորտ

Նեպոմնյաշչի – Լիրեն նախավերջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի. շախմատի ԱԱ մրցամարտ

Աստանայում ընթացող շախմատի աշխարհի առաջնության մրցամարտում այսօր կայացավ նախավերջին 13-րդ տուրը:

Սպիտակներով հանդես եկող Յան Նեպոմյաշչին երեկ կրած պարտությունից հետո նախընտրեց ավելի զգուշավոր մարտավարություն: Առաջին փոխանակությունը կողմերը կատարեցին միայն 14-րդ քայլին: Դրանից հետո երկուսն էլ շատ արագ «թեթևացրին» խաղատախտակը և անցան վերջնախաղին: Այստեղ չինացի Դին Լիրենը կրկնեց իր քայլերը, որին համաձայնեց նաև Յան Նեպոմնյաշչին: Արդյունքում, 40-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին:

Մրցամարտի հաշիվը դարձավ 6,5:6,5: Վերջին՝ 14-րդ տուրը, կկայանա ապրիլի 29-ին: Եթե այն նույնպես ոչ-ոքի ավարտվի, ապա չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքում: