Ինչո՞ւ եք որոշել սահմանազատում անցկացնել Լաչինի միջանցք տանող վերջին կետում․ Խոսրով Հարությունյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Երբ ՌԴ-ն փոխեց խաղաղապահ զորախմբի ղեկավարին, ակնհատ դարձավ, որ սկսեց կարևորել այդ խնդիրը։ Սա խոսում է այն մասին, որ առաջիկայում ՌԴ-ն կոշտ հարցեր է դնելու Ադրբեջանի առաջ։ Գոնե իր աշխարհաքաղաքական հեղինակությունն է պահանջում, որ ասի, բայց սա արդեն վերջն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի վրա անցակետ դնելու միջադեպին։
Նա նաև համոզված է, որ առաջիկայում այդ անցակետը կհանվի, տարածքն էլ կանցնի ռուսների վերահսկողության տակ։ Բայց թե ռուսներն ինչու են թույլ տվել, որ իրենց վերահսկողության տակ գտնվող այդ հատվածում Ադրբեջանն անցակետ դնի, Խ․Հարությունյանը պատասխան չունի։ Նա նաև պատասխան չուներ այն հարցին, թե մեկ ամիս առաջ ինչու են ռուս խաղաղապահները Տեղ գյուղի շրջակայքում իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածից 2 օր շուտ հեռացել այն դեպքում, երբ պայմանավորվել էին ապրիլի 1-ին հեռանալ։ Եվ ինչու նրանց հեռանալու մասին անմիջապես տեղեկացել են ադրբեջանցիներն ու առաջ են եկել այդ հատվածում։
Փոխարենը նա հարց է ուղղում ՀՀ իշխանություններին, թե անցած տարվա սեպտեմբերյան իրադարձություններից հետո ինչու են որոշել «ամենապատասխանատու հատվածում, որը դեպի Լաչինի միջանցք տանող վերջին կետն է, սահմանազատում անցկացնել»։ «Այն էլ այն ժամանակ, երբ դուք հաստատ համոզված եք, որ Ադրբեջանն իր գործողություններով միակողմանի սահմանազատում է իրականացնում»,- ասում է Խ․Հարությունյանը։
Այնուամենայնիվ, նախկին վարչապետը գտնում է, որ 44 օրյա պատերազմը կարող էր չլինել։ «2020 թվականին ՌԴ-ն այնքան ռազմաքաղաքական ազդեցություն ուներ Հարավային կովկասում, որ կարող էր դրա դեմն առնել։ Կարծում եմ նա, այո, գնաց Ադրբեջանին ընդառաջ, որովհետև ՀՀ քաղաքական ղեկավարությունը ցույց չէր տալիս, որ ՌԴ-ին համարում է իր ռազմաքաղաքական դաշնակիցը»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support