Բացել լրահոսը Փակել լրահոսը
77
A A
Սպորտ

Հովհաննես Բաչկովը կմասնակցի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը

Հայտնի է Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականի կազմը, որը կմասնակցի Ոզզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

 

Մեր հավաքականի կազմը.

48 կգ քաշային կարգ՝ Բարեղամ Հարությունյան

51 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան

54 կգ՝ Ռուսլան Ասլիկյան

57 կգ՝ Արթուր Բազեյան

60 կգ՝ Արթուր Ղազարյան

63,5 կգ՝ Հովհաննես Բաչկով

67 կգ՝ Գուրգեն Մադոյան

80 կգ՝ Համբարձում Հակոբյան

86 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան

92 կգ՝ Նարեկ Մանասյան

+92 կգ՝ Դավիթ Չալոյան

 

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր ընտրանին այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ղազախստանում, որտեղից էլ կմեկնի մրցավայր: