A
A
Դին Լիրենը հավասարեցրեց հաշիվը․ շախմատի աշխարհի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինԱստանայում ընթացող տղամարդկանց շախմատի աշխարհի առաջնությունում այսօր կայացավ 12-րդ պարտիան։
Սպիտակներով հանդես եկող չինացի գրոսմայստեր Դին Լիրենը բավական ակտիվ սկսեց և փորձեց տիրել նախաձեռնությանը, սակայն շտապելիս սխալվեց և հայտնվեց ծանր իրավիճակում։ Սևերով խաղացող Յան Նեպոմնյաշչին ոչ միայն չօգտվեց դիրքային ու նյութական առավելությունից, այլև ցայտնոտի պատճառով լուրջ սխալներ թույլ տվեց։ Արդյունքում, ռուս շախմատիստը 38-րդ քայլից հետո ճանաչեց իր պարտությունը։
Այդպիսով, Դին Լիրենը երրորդ հաղթանակը տարավ և հավասարեցրեց հաշիվը՝ 6։6։ Հաջորդ՝ 13-րդ պարտիան տեղի կունենա վաղը, ապրիլի 27-ին։ Դասական շախմատի վերջին՝ 14-րդ պարտիան, նախատեսված է ապրիլի 29-ին։ Ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում։