Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Իշխանությունները չեն գիտակցում և ինֆորմացիայի ու մասնագիտական վերլուծության բաց ունեն․ Գ․Սիմոնյան (տեսանյութ)

«Հեղափոխության բերած բարեփոխումների փաթեթը, որ նրանք խոստանում էին, դեվալվացիայի է ենթարկվել։ Իշխանություններն անվստահության շատ մեծ դեֆիցիտ ունեն, և այլընտրանքների հայտնվելու պարագայում ջախջախիչ պարտություն կկրեն։ Եթե, իհարկե, ընտրությունը տեղի չունենա անցյալի ու ներկայի միջև»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։

Քաղաքագետը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ձերբազատվեն այն ռազմաքաղաքական դաշինքներից, որոնք այլընտրանքներ որոնելու հնարավորություն չեն տալիս։ Պետք է դուրս գան ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից և աջակցության համար դիմեն ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։ «Ազդակներ կան, որ արևմուտքը պատրաստ է մեզ հատուկ ռազմավարական նշանակության սպառազինություն մատակարարել։ Իշխանությունները չեն գիտակցում և ինֆորմացիայի ու մասնագիտական վերլուծությունների բաց ունեն»,- համոզված է Գ․Սիմոնյանը։

Քաղաքագետը նաև հավելեց, թե ՀՀ իշխանություններն այդ քայլերին չեն գնում, քանի որ «սպանության մակարդակով անձնական վախեր ունեն»։ Եվ այդ վախերը գալիս են այն պետություններից, որոնք շահագրգիռ չեն, որ ՀՀ-ում լայնածավալ փոփոխություններ լինեն։

Վերջինս նաև համոզված է, որ Տեղ գյուղում կատարված միջադեպը հստակ պատճառ էր, որ պատերազմ սկսվեր և կանգ չառներ։ Բայց դա չեղավ, որովհետև Ադրբեջանը չի ցանկանում Ռուսաստանի հրահրմամբ դառնալ սև գործիք։

 

Մանրամասները՝ տեսանյութում