Բացել լրահոսը Փակել լրահոսը
vtar 2
A A
Հասարակություն

Երկու անձի մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երկու անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023թ. ապրիլի 24-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում միմյանց են բախվել Շիրակի մարզի 23-ամյա բնակչի վարած «Վազ 2115» և Լոռու մարզի 31-ամյա բնակչուհու վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Վազ 2115» մակնիշի ավտոմեքենայում գտնվող երկու 21-ամյա ուղևորներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ ժամը 19:40-ի սահմաններում, գիտակցության չգալով, մահացել է։ Հիշյալ ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են բժշկական կենտրոններ:Նրանցից մեկի վիճակը գնահատվել է բավարար, մյուսինը՝ ծանր։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի և ճանապարհատրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ: Ստուգվել է վարորդների սթափության աստիճանը, ըստ որի՝ վերջիններս եղել են սթափ վիճակում:

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

ՀՀ քննչական կոմիտե