Եվրոպայի դարպասների մոտ՝ ՀՀ-ում և Արցախում, կանգնած ենք Թուրքիայի սկսած նոր նվաճողական պատերազմի վտանգի առջև. Բուայե
Աջակցիր «Ա1+»-ինԹող որևէ մեկը մոլորության մեջ չընկնի, Հայաստանում և Արցախում մենք իսկապես կանգնած ենք նոր նվաճողական պատերազմի վտանգի առջև՝ Եվրոպայի դարպասների մոտ, որը սկսել է Թուրքիան։ Կրկին նույն բարբարոսությունը, կրկին նույն հանցագործությունները, կրկին արևմտյան ժողովրդավարությունների նույն պասիվությունը:
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն:
Գրառման մեջ նաև ասված է.
«Ուզում եմ հարգանքի տուրք մատուցել բոլոր հայերին, որոնք ոգեկոչում են 1915 թվականի ապրիլի 24-ի Ցեղասպանությունը։ Հիշում եմ Հայաստան և Արցախ կատարած իմ ճամփորդությունները, հատկապես 2021 թվականի ապրիլին, երբ փորձում էի կիսել ընտանիքների ցավը»:
Նշենք, որ Բուայեն պաշտոնական այցով գտնվում է Թայվանում և այնտեղ է իր հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: